ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Հրաշքներ տեսեք

Հրաշքներ տեսեք
17.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 18
Ձեր մտածումների ճանապարհը թող երկարի ու հասնի Իմ Թագավորության սրտին: Այնտեղ Իմ շտեմարանների անբավ հարստությունները տեսեք և ունենալու պարզ ցանկությամբ ձեռք դրեք դրանց վրա:
Հրաշալի բաներ տեսեք. սքանչելի բաներ խնդրեք, հիասքանչ բաներ վերցրեք ձեզ հետ: Մի մոռացեք, որ այս գեղեցիկ հողագունդը, որի վրա ապրում եք դուք, լինելուց, գոյանալուց առաջ, սոսկ մի մտածում էր Աստծո մտքում:
Պատկերացրեք` ինչպես ձեր մտքի մի անկյունը կարող է աճել ու վերածվել Տիրոջ դրախտի, Բեթանիա Տանը, ուր կարող եմ գալ ու Ինձ հետ բերել աղքատներին ու Իմ բարեկամներին` զրուցելու ու հանգստանալու համար հարկավոր միջավայր:
Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ